[:hy]«Պատմության նկատմամբ արդարացի մոտեցումը մարդկության առաջընթացի միակ ճանապարհն է»,- Հերմինե Նաղդալյանը Կազանում մեկնաբանել է Բունդեսթագի որոշումը[:]

By | 06.06.2016

[:hy]

Հունիսի 3-ին Կազանում ընթացող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստին հաջորդած ամփոփիչ մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը մեկնաբանել է Գերմանիայի կողմից նախօրեին ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը՝ նշելով հետեւյալը.

«Կարծում եմ աշխարհը եւս մեկ անգամ համոզվեց, որ պատմության բոլոր դրսեւորումների` նույնիսկ առանձին երկրների համար ամենածանր դեպքերի նկատմամբ արդարացի մոտեցումը միակ ճանապարհն է, որով ընդհանրապես մարդկությունը պետք է առաջ շարժվի: Եթե մենք ցանկանում ենք, որ ցեղասպանությունները որեւէ երկրում երբեւէ չկրկնվեն, ապա հարկավոր է , որ այսօր բոլորս` քաղաքական ուժերը, պետությունները, կատարված սխալները ընդունելու քաղաքական կամք եւ քաղաքացիական համարձակություն ունենանք»:

naxdaloto

[:]

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Դանիելին ստորացրած յուրաքանչյուր թասիբով գյումրեցի այսօրվանից կարող է ՎԵՏՕ-ի գրասենյակից վերցնել մեկ շիշ կոնյակ».Նարեկ Մալյան

29.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով