Պապն իր այցով խաղաղություն ու հանգստություն կբերի Հայաստանին. Independent.ie-ի անդրադարձը

[:hy]

Հայաստան այցի վերջին օրը Հռոմի պապն առավելապես կենտրոնացել է կրոնական բնույթի միջոցառումների վրա:

Պոնտիֆիկոսը Սուրբ Էջմիածնում մասնակցել է բացօթյա պատարագի: Հոգևոր երգերի ներքո Ֆրանցիսկոս պապն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի հետ անցել է Էջմիածնի գլխավոր ուղով:

«Հատուկ այս պատարագին ներկա լինելու համար բազմաթիվ հայեր, անտեսելով շոգ եղանակը, հավաքվել են այստեղ՝ ձեռքերում աղավնիներ պահելով»,-գրում է The Independent թերթի իռլանդական բաժինը՝ ընթերցողներին ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Ֆրանցիսկոս պապն այժմ մի երկրում է, որն աշխարհում առաջինն է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել:

Պարբերականի թղթակիցը զրուցել է հավատացյալներից մեկի՝ արտերկրում բնակվող Գարուն Քոչարյանի հետ, ով հատուկ պոնտիֆիկոսի այցելության կապակցությամբ Սբ Էջմիածին է եկել:

«Հուսով եմ, որ Պապն իր այցով խաղաղություն ու հանգստություն կբերի Հայաստանին: Երկրիս խաղաղությունն ինձ համար ամենակարևոր բանն է»,-ասել է տղամարդը:

Հավաքվածներից մեկ ուրիշը՝ սիրիահայ Անժելա Աճեմյանը, Independent.ie-ի հետ զրույցում ասել է. «Պապը մեզ ուժ ու վստահություն տվեց առ այն, որ մենք պետք է պահպանենք մեր քրիստոնեական հավատքը՝ անկախ ամեն ինչից»:

Լրատվամիջոցն անդրադառնում է Ֆրանցիսկոս պապի ու Գարեգին 2-րդի ելույթներին։

«Իր խոսքում Ֆրանցիսկոս պապն ասել է այն մասին, որ հայերը պետք է հաշտվեն Թուրքիայի հետ, մինչդեռ Գարեգին 2-րդը պահանջել է Թուրքիայից ճանաչել անցյալում գործած սխալները»,-նշում է աղբյուրը:

Պարբերականը նաև հիշեցնում է, որ պոնտիֆիկոսը պատրաստվում է այցելել հայ-թուրքական փակ սահմանի մոտ գտնվող Խոր Վիրապ վանքն ու դրա մոտ խաղաղության աղավնի բաց թողնել:

47089

Artsakhpress[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով