[:hy]«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է[:]

By | 17.06.2016

[:hy]«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնի համար իշխանությունները կանգ են առել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի որդու՝ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի թեկնածության վրա։ Թեև նա դեռ մրցույթին մասնակցելու հայտ չի ներկայացրել, բայց «ՉԻ» լավատեղյակ աղբյուրը պնդում է, որ հենց Ղազինյանն էլ կդիմի և կդառնա ռեկտոր։ Նշենք, որ այս պաշտոնի համար մի շարք թեկնածուների անուններ էին շրջանառվում, որոնցից ամենահավանականը Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական դատարանի նախագահ Դավիթ Ավետիսյանն էր։ Վերջինս ցանկանում էր անտեսել իր կենսաթոշակային տարիքը և դառնալ ռեկտոր, սակայն մի կարևոր պատճառ հետ պահեց նրան այդ նպատակից. չէ՞որ ռեկտոր դառնալով՝ նա կզրկվեր երկարամյա դատավորի բարձր թոշակից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

chorrord_inqnishxanutyun[:]

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով