[:hy]ՉԻԼԻՆ 2-ՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹՈՒՄ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)[:]

[:hy]Ամերիկայի Գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիի հավաքականը ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթել է Արգենտինայի հավաքականին:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:

Արդեն 28-րդ րոպեին Չիլիի հավաքականը մնացել է 10 ուտբոլիստներով. հեռացվել է Մարսելո Դիասը: 43-րդ րոպեին էլ արգենտինացիներից Մարկո Ռոխոն է կարմիր քարտ ստացել:

11 մետրանոց հարվածաշարի մեկնարկում վրիպել է Արտուրո Վիդալը, ապա հարվածը դիպուկ չի իրացրել նաև Լիոնել Մեսսին: Չիլիացիներից Կաստիլյոն, Արանգիսը, Բոսեժուրը և Գատո Սիլվան իրացրել են իրենց մոտեցումները, իսկ Արգենտինայի ընտրանուց դիպուկ են գտնվել Մասկերանոն և Ագուերոն, իսկ վրիպել է Բիլյան:

Արգենտինա — Չիլի՝ 0:0 (2:4 11 մետրանոցներով)

cjill466[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով