[:hy]Ուսումնական զորամասերում ընթանում են ավարտական քննություններ[:]

By | 11.06.2016

[:hy]ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ:

Զինված ուժերի համապատասխան ծառայությունների և ուսումնական զորամասերի հրամկազմի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովներն ստուգում են ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքներն ու կրտսեր հրամանատարների ձեռք բերած հմտությունները:

Հրետանային ուսումնական զորամասերից մեկում անցկացվող ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվել և գնահատվել են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով և մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքները:

Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ու հրետանու ջոկերի հրամանատարների ու զորատեսակի մասնագետների որակավորում ստացած կուրսանտները շուտով կհամալրեն զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները և ուսումնական զորամասում ստացած գիտելիքներով և հմտություններով կնպաստեն զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:

push15[:]

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով