[:hy]Որքա՞ն գումար կստանաք նախկին ԽՍՀՄ Խնայբանկում ներդրած ավանդների դիմաց[:]

[:hy]Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր

«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված է, որ 2016 թվականին շարունակվում է «ՎՏԲ – Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:
Սահմանված է, որ փոխհատուցումը տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որևէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:

ՀՀ Ազգային Ժողովի կողմից 22.05.2014թ.-ին հավանության է արժանացել ՀՀ կառավարության 19.05.2014թ.-ի «ՀայաստանիՀանրապետության կառավարության ծրագրի մասին» N511-Ա որոշումը, որով նախատեսված է իրականացնել՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմացսոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման շարունակական ծրագրեր:

«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրի 4-րդ մասով սահմանվել է ավանդի դիմաց փոխհատուցման չափի որոշման սանդղակը, որին կարող եք ծանոթանալ այս հղումով :

Ավանդի գումարի չափը
(
խորհրդային ռուբլով)
Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀդրամով)
1000-ից ոչ ավելի Ավանդի գումարը x 84
1001-ից մինչև 3000 (ներառյալ) 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցողգումարը x 29.4)
3001-ից մինչև 5000 (ներառյալ) 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցողգումարը x 16.8)
5001-ից մինչև 10000 (ներառյալ)  176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին   գերազանցողգումարը x 8)
10000-ից ավելի 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցողգումարը x 4)

 

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 95

Аrmversion

[:]

Նմանատիպ նորություններ

«Շատ զարմանալի բաներ են տեղի ունենում հոսանքի վճար... ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ, որ շատ զարմանալի բաներ են տ...
Ադրբեջանցին փորձում է չեչենների հետ կոնֆլիկտը ջար... ՍԱ ԷՆ ՀԱՅ ՏՂԵՆԱ, ՈՐ ՉԵՉԵՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՄԵՂՔԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋԱՐԴԵՆ ԳԼԽԻՆ։ ԷԴ ՖԱՈՒԴ ԱԲԱՍՈՎԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԴԱՏԱ ՀԱՍՆՈՒՄ...
«Դավիթ Սանասարյանի հայտարարությունը բացարձակ սուտ ... «Հետք» կայքում երեկ ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Պե...
Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին... Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։ 1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված...
Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությու... «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակ...
Շնորհավորո՛ւմ եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ. Վահա... Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր պատմական օր է: 31 տարի առաջ այս օրերին Ստեփանակերտի հանրահավաքները բացեցին նոր պատմական ժամանակաշրջան բոլորիս համ...
Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հ... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստ...
«Նիկոլի երբևէ ունեցած ամենավատ ելույթն էր Դսեղի ել... Նիկոլի երբեւէ ունեցած ամենավատ ելույթն էր Դսեղի այսօրվա ելույթը։ Նախ, Թումանյանը բոլորովին աղքատ մարդ չի եղել, սերել է բավականին հարուստ գերդաս...

2 thoughts on “[:hy]Որքա՞ն գումար կստանաք նախկին ԽՍՀՄ Խնայբանկում ներդրած ավանդների դիմաց[:]

  1. Անուշ

    Բարև ձեզ,կուզեի իմանալ ինչ փաստաթղթեր են հարկավոր ԽՍՀՄ ավանդն ստանալու համար,իմ տատիկն 1935թ է ,

  2. Գեվորգյան

    Ամուսինս 1930թ ծնված էր,վախճանվել է 2013-ին;Չորս տարի առաջ դիմել եմ նրա անունով ներդրված ավանդի փոխհատուցումը ստանալու,ինձ մերժել են,երբ չեմ ունեցել ապրելու այլ միջոց,բացի իմ 56000 դրամ թոշակից:Միակ աղջիկս արտերկրում է,անառողջ է եվ անաշխատունակ:Սոցապ բաժինը տարօրինակ պատճառաբանում արեց՝ որ ես պիտ սպասեմ իմ հերթին,իսկ եթե հերթս չհասնի ով է օգտվելու եվ օրենքում նման կետ բացարձակ չի նշված:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով