[:hy]Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացրել Արարատում Հռոմի պապի այցին ընդառաջ. «Հրապարակ» [:]

By | 23.06.2016
Загрузка...

[:hy]«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղը Հայաստան կժամանի Հռոմի Պապ Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը: Այս օրերին Հայաստանի ողջ տարածքում՝ Հռոմի Պապի այցելությունների ողջ երթուղով նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, բարեկարգվում եւ վերանորոգվում են ճանապարհները, փողոցները մաքրվում են աղբից եւ այսպես շարունակ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում եւս այս օրերին մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Երեկ նույնիսկ ՀՀ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացրել գյուղում: Փոքր Վեդու գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Հովհաննես Մուրադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է, որ մաքրման աշխատանքները Հռոմի Պապի այցելության հետ են կապված: Ի դեպ, վերջին օրերին համացանցի հայկական տիրույթում անգամ մարդիկ սկսել են կատակել, թե ինչպես անենք, որ Հռոմի Պապը մեր թաղամաս կամ գյուղ այցելի, որպեսզի Հայաստանի իշխանությունները մեր ճանապարհներն էլ սարքեն եւ փողոցները աղբից մաքրեն»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:
f5d6924f85c91e19c15f94ec990550d8[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...