[:hy]Ո՞ւմ է ներում շնորհել Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»[:]

[:hy]«Ժողովուրդ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է՝ մայիսի սկզբին Սերժ Սարգսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 6 դատապարտյալների ներում էր շնորհել: Վերջիններս պարտավորվել էին ազատ արձակվելուց հետո մեկնել Արցախ եւ անցնել զինվորական ծառայության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներման արժանացածներից մեկը եղել էր Արթուր Ադամյանը: Վերջինս ազատազրկման էր դատապարտվել այն բանի համար, որ ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից ստացիոնար հետազոտման բուժման նպատակով 2014թ. ուղեգրվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ, սակայն առանց հարգելի պատճառների զինհոսպիտալ չէր ներկայացել:

Ավելի ուշ պարզվել էր, որ նա առողջական խնդիրներ չունի եւ պետք է հետ վերադառնա ծառայության, սակայն մեկ ամսից ավել ծառայության չէր ներկայացել: ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2015 թվականի հունիսի 11-ին որոշել էր Արթուր Ադամյանին կատարած արարքի համար ազատազրկման դատապարտել 2 տարի 7 ամիս ժամկետով»:

f5d6924f85c91e19c15f94ec990550d8

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով