[:hy]Ո՞վ կդառնա Արթիկի թիվ 2 դպրոցի տնօրեն. «Հրապարակ»[:]

[:hy]«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Արթիկի թիվ 2 դպրոցում պետք է տեղի ունենա տնօրենի ընտրություն. արթիկցիները շունչները պահած սպասում են` տեղի կունենա՞ն ընտրությունները, թե՞ ոչ: Բանն այն է, որ ՀՀԿ ցուցակով Արթիկի քաղաքապետ դառնալ պատրաստվող անկուսակցական, նախկինում ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը փորձում է իր քրոջը` Սուսաննա Պետոյանին դարձնել դպրոցի տնօրեն եւ այդ մասին խնդրել է օրերս իրենց մարզ այցելած վարչապետին: Ի դեպ, տնօրենի մյուս թեկնածուն ՀՀԿ-ական, տնօրենի պաշտոնակատար Գոռ Մովսիսյանն է: Ու հիմա արթիկցիներն սպասում են տեսնեն, թե ինչով է ավարտվելու Պետոյան-ՀՀԿ վեճը: Ըստ որոշ լուրերի, դպրոցի խորհրդի անդամների մի մասն «զբաղվածության» պատճառով չի մասնակցելու ընտրություններին»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

04d5c4516338d42a5d634ccfb5707b7f[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով