[:hy]Նվիրում հայ զինվորին. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա բարեգործական համերգ[:]

[:hy]Ս. թ. հունիսի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, որը կրում է «Նվիրում հայ զինվորին» խորագիրը:
Երեկոյի ընթացքում, հայ և գերմանացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան՝
ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը /մեցցո սոպրանո/, Արմինե Խաչատրյանը /սոպրանո/, Արմինե Վարդանյանը /սոպրանո/,
Լուիզա Երեմյանը /սոպրանո/, Նարինե Ադոնցը /սոպրանո/, Տաթև Թադևոսյանը /սոպրանո/, Անուշ Մարտիրոսյանը /մեցցո սոպրանո/, Կիմ Սարգսյանը /բարիտոն/, Էլեն Կիրակոսյանը /դաշնամուր/: Գեղարվեստական ղեկավար՝ Աննա Մայիլյան:
Համերգը բարեգործական է. երեկոյի ընթացքում հանգանակված ողջ հասույթը կտրամադրվի ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին:
Մուտքն ազատ է:

cult7c7dcb5fcd3[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով