[:hy]Նոր մանրամասներ Լեհաստանում վաճառքի հանված «Զինվորի բաժին» գրությամբ պահածոների հարցից. «ՀԺ»[:]

[:hy]«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լեհաստանի Բելսկո Բիալա խանութում հայտնված «Զինվորի բաժին» գրությամբ հայկական պահածոների հարցը Լեհաստանի դեսպանատունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել։ Մեր տեղեկություններով, դեսպանատունը նշված խանութին հարցում է արել, թե որտեղից է հայ զինվորի համար նախատեսված պահածոն հայտնվել այդտեղ, ով է նշված պահածոների մատակարարը։

Խանութից պարզաբանել են, որ տարբեր երկրներից ռազմական հագուստներ, տարբեր պարագաներ են ստանում, վաճառում։ Պահածոների հետ կապված հարցին ի պատասխան նշել են, որ դրանցից մեծ խմբաքանակներով չեն ստացել։ Ասել են, որ փոքր քանակով եղել է իրենց ստացած ուղեբեռների մեջ, և քանի որ իրենք հայերեն չեն հասկանում, չեն իմացել, որ դա վաճառքի ենթակա չէ։ Թե որն է այդ պահածոների սկզբնաղբյուրը, որ երկրից է Լեհաստան ուղարկվել պետք է պարզվի։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցով նորություն չկա, երբ լինի՝ կհրապարակի»:

17.04.1

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով