[:hy]Նիկոլ Փաշինյանը հիշեց վարպետ Պետոյին (տեսանյութ)[:]

By | 07.06.2016
Загрузка...

[:hy]2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս քննարկմանը նախապատրաստվելիս աչք է անցկացրել նաեւ նախորդ տարիների կատարողականները եւ մտաբերել «Կարգին հաղորդման» մի մանրապատում. «Երբ բնակարանի վերանորոգողը մտնում է տուն ու տեսնում է, որ Պետո անունով վարպետը բան չի արել, զարմացած հարցնում է՝ ինչո՞ւ ոչինչ չի արել, Պետոն պատասխանում է՝ բա, շեֆ ջան, լուսամուտը դրեցի, հետո գյաջ էր թափել, դա լվացի, պլպլացրի, հիմա նայում ես՝ վախխխ: Հիմա մեր բյուջեն էլ է նույնը՝ նայում եմ հայ-իրանական երկաթգծի նախագծին՝ ի՞նչ է արվել՝ դե, նախագիծը գծեցինք, մրցույթ հայտարարեցինք: Կոնկրետ ի՞նչ, կոնկրետ ոչ մի բան: Ի՞նչ արիր կառավարություն ջան, դե հուշագիրը ստորագրեցիմ, դե գնացիմ-եկամ, ուսումնասիրիմ, նայիմ: Լավ, հիմա ինչ կասեք այս ամենի մասին, պարոն Ջանջուղազյան»:

ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին դուր եկավ Նիկոլ Փաշինյանի՝ հարցի ձեւակերպումը. «Շատ լավ էր, շատ լավ էր համեմված գեղարվեստական մասով հարցը: Ձեր թվարկած ծրագրերն իրականացնող մարմիններն իրենց պատասխաններն ու պարզաբանումները տվել են, որը կարող է բավարար չգնահատվել. միշտ կարելի է բավարարված չլինել ու հարցեր ունենալ: Ի դեպ, դրանցից ոչ մեկը պարզունակ ծրագիր չի եղել»:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց՝ ասելով. «Մեր հայտնի Պետոն էլ իր բացատրություններն ուներ: Նույն մանրապատման մեջ իրավիճակն այլ հանգուցալուծում ունեցավ՝ ամեն ինչ շտկվեց ու Պետոն շեֆին ասաց, դե մինչեւ հիմա կարգին չէիր ասում, դրա համար չէր լինում: Եթե կառավարությանը կարգին ասող խորհրդարան լիներ, ապա բյուջեն այսպես կիսաերեկոյան ոճով չէր անցկացվի: Ես առաջարկում եմ՝ բյուջեն երեկոյան անցկացնել, որ երեխեքը հանգիստ քնեն: Ստացվում է՝ կառավարության կարգն ասող չկա, որ ծրագրերը պետք է կարգին իրականացնել»:

nikնիկօլ[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...