[:hy]ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ էր արել Եվրամիությանը չհանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները[:]

By | 21.06.2016

[:hy]Եվրամիությունը պետք է պահի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Այս մասին հունիսի 20-ին բրիտանական Ռոյթերս գործակալության հետ հարցազրույցում հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ պատասխանելով հունիսի 19-ին Գերմանիայի արտգործնախարարի՝ փուլ առ փուլ պատժամիջոցները հանելու առաջարկին:

«Իմ գնահատմամբ ԵՄ-ն չպիտի հանի պատժամիջոցները, քանի դեռ Ռուսաստանի վարքագիծը չի փոխվել: Հավատում եմ, որ այդ հարցի շուրջ ԵՄ-ում լայն համաձայնություն կա», — մեկնաբանել է Ստոլտենբերգը:

Նշենք, որ նույն օրը Եվրամիությունը արտգործնախարարների մակարդակով նիստում 6 ամսով երկարացրեց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոնը: Նա արձագանքել էր նաև գերմանացի իր գործընկերոջը, նշելով, որ լայն քննարկում է պետք անել ԵՄ պատժամիջոցների քաղաքականության վերաբերյալ, բայց դա կլինի, երբ հաջորդ շաբաթ Բրյուսելում կհանդիպեն ԵՄ ղեկավարները:

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը պետք է կատարի Մինսկի համաձայնագրի իր պարտավորությունները:

Հիշեցնենք, որ Միսկում 2015թ. փետրվարի 12-ին Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման ուղիների որոնման վերաբերյալ բանակցություններում ձեռք էր բերվել համաձայնություն, ըստ որի՝ փետրվարի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ին, հայտարարվել է հրադադար, որը, սակայն, կողմերը չեն պահպանել, իսկ հետագայում էլ վերսկսել են ռազմական ակտիվ գործողություններ:

natox320[:]

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով