[:hy]Նախարարությունների աշխատակազմերի կրճատման հարցն առաջին պլանում է. «Հրապարակ»[:]

By | 02.06.2016
Загрузка...

[:hy]«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության հայտարարած օպտիմալացման շրջանակներում առաջին պլան է մղվել նախարարությունների աշխատակազմերի կրճատման հարցը։ Այդ նպատակով հանձնաժողով է ձևավորվել՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ, որը կուսումնասիրի, կհաշվարկի բոլոր ռիսկերը, ապա կրճատումեեր կլինեն, քանի որ կրճատումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել, ինչպիսին, օրինակ, արտագաղթի խթանման։ Քաղծառայողները չեն օպտիմալացման հիմնական թիրախը, նախատեսվում է ստորաբաժանումներ միավորել, որոշ պարապ հիմնարկներ կրճատել։

Օրինակ՝ հիմնարկներ, որոնք ժամանակին ստեղծվել են միջազգային կառույցների ֆինանսավորմամբ ու կոնկրետ ծրագրով, ծրագրի ավարտից հետո դրանք պետական ֆինանսավորման են անցել։ Բացի այդ, կա պայմանագրայինների ինստիտուտ, դրանց մի մասին Էլ կկրճատեն։ Վտանգի տակ են նաև նախարարությունների տեսչություններն ու ստուգող մարմինները»։

45564 (1)

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...