[:hy]Նախանշվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 2017թ. համատեղ միջոցառումները[:]

By | 15.06.2016

[:hy]Հունիսի 15-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) հերթական նիստին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

ԱՊՀ-ի ՊՆԽ նիստի օրակարգի համաձայն դիտարկվել է շուրջ 20 հարց` բազմակողմ ռազմական համագործակցության հետագա կատարելագործման ուղղությամբ:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհուրդը հաստատել է մինչև 2020թ. ռազմական համագործակցության հայեցակարգի իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումները, քննարկել և առաջարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի դիտարկմանը ներկայացնել օդատիեզերային պաշտպանության հայեցակարգի նախագիծը:

Նախանշվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 2017թ. համատեղ միջոցառումները, այդ թվում նաև զինծառայողների դաշտային (օդային, ծովային) հմտությունների կատարելագործմանն ուղղված միջազգային բանակային մրցումների կազմակերպման և միջազգային բանակային խաղերի ասոցիացիայի ստեղծման մասին: Քննարկվել են ռազմական կրթության, պետական գաղտնիքի պաշտպանության, ՌՔԿՊ, թռիչքների անվտանգության ապահովման և այլ ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր:

ԱՊՀ ՊՆԽ նիստի շրջանակներում նույն օրը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման, ռազմատեխնիկական գործակցության ընդլայնման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ միտված ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը:

ohanjan10949[:]

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

Սերժ Սարգսյանի ֆենոմենը

30.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով