[:hy] Նախագահ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին[:]

By | 30.06.2016
Загрузка...

[:hy]Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
<<Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Կանգնած լինելով հայկական երկու հանրապետությունների եւ հայոց հերոսական բանակի կազմավորման ակունքներում` Դուք արել եւ անում եք հնարավորը նրանց շարունակական զարգացման ու զորացման, համազգային խնդիրների լուծման, հայ ժողովրդի շահերի պաշտպանության, նրա միասնականության ամրապնդման, միջազգային ասպարեզում Հայաստանի դերի բարձրացման ուղղությամբ:
Վստահ եմ` Ձեր ջանքերը գնալով կկրկնապատկվեն եւ կբերեն նոր հաղթանակների` ի փառս Հայոց աշխարհի եւ նրա ժողովրդի:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք>>:

16216[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...