[:hy]Նալբանդյանը հաստատեց տարածքների հանձնման լուրը.[:]

By | 23.06.2016

[:hy]Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ադրբեջանցի գործչի այս հայտարարությունը լայն արձագանք ստացավ Հայաստանում:  Հասարակական-քաղաքական գործիչների որոշ շրջանակ կարծում է, որ դավադրություն է հասունանում և այդ հաստատելու համար հիշում են Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը: Որոշակի  շրջանակ էլ հայտարարում է, որ պետք չէ հավատալ ադրբեջանական կողմից տարածվող լուրերին, որոնք արվում են ներքին լսարանին բավարարելու համար:

Այս քննարկումներին եկավ եզրափակելու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որը նա արել է «Արմենպրես» գործակալության հետ զրույցի ժամանակ:

«Այդ պաշտոնյան՝ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների։ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։ Վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել է բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը»,-անդրադառնալով Նովրուզովի հայտարարությանը ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը անուղղակի կերպով հաստատել է Նովրուզովի հայտարարությունը: ՀՀ ԱԳ նախարարը հստակ արձանագրել է, որ տարածքներ հանձնելու մասին խոսակցություններ իհարկե կան, միայն թե դրանք տեղի չեն ունեցել Սանկտ-Պետերբուրգում և տարածքներ հանձնելուց առաջ Ադրբեջանը պետք է ճանաչի  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Եվ հետո պետք է նկատել, որ տարածքային զիջումների մասին հստակ արձանագրված է՝ և Մադրիդյան սկզբունքներում, և Կազանյան փաստաթղթում:

Այնպես որ իշխանական հաստիքային և արտահաստիքային քարոզիչները լավ կանեն բացատրեն, թե ինչ է պայմանավորվել Սերժ Սարգսյանը եռակողմ հանդիպման ընթացքում: Թող չփորձեն համոզել հանրությանը, որ Պուտինը այս հանդիպումը կազմակերպել է զուտ տեխնիկական հարցեր քննարկելու համար: ՌԴ նախագահի մասշտաբի գործիչը չի կարող միայն տեխնիկական հարցերի քննարկման համար նման հանդիպում կազմակերպել: Եվ որքան իշխանության քարոզիչները փորձում են համոզել, որ քննարկվել են տեխնիկական հարցեր, այնքան վստահ կարելի է ասել, որ ինչ որ բան պարտադրվելու է հայկական կողմին ռուսական կողմից:

փօց116[:]

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով