[:hy]ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՐՑՈՎ ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՌԱՅՈԼԱՆ ԱԹՈՌ Է ՆԵՏԵԼ[:]

[:hy]

Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան դժգոհ է, որ գերմանական ակումբը չի ցանկանում 27-ամյա ֆուտբոլիստին բաց թողնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Bild»-ի համաձայն՝ իտալացի գործակալը բանակցությունների ժամանակ նետել է աթոռը: Դորտմունդցիները գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին ու Մատս Հումելսին վաճառելուց հետո մտադիր են պահել առաջատար ֆուտբոլիստներին, սակայն Մխիթարյանը ցանկանում է ուժերը փորձել Անգլիայում:
«Մխիթարյանն այնպիսի մարդ չէ, որ խնդիրներ ստեղծի, նա դա թողնում է ինձ: Չենք հանձնվելու»,- Ռայոլան ասել է լրագրողներին:
henriked
Armsport

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով