[:hy]Մի քանի հարց սկանդալային տեսանյութի վերաբերյալ[:]

[:hy]ՀՀ քաղաքացի Հարություն Կարապետյանի հրապարակային հարցումը ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանին, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովին Համոզված եմ, որ տեղեկացված եք համացանցում հայտնված «Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի տեսագրության»–ը (https://www.youtube.com/watch?v=zO37cabNPdA)։ Այս տեսանյութի հետ կապված ունեմ, ինչպես և շատ շատերը, հետևյալ չորս հարցերը, որոնց ի պաշտոնե դուք պարտավոր եք տիրապետել և տեղեկացնել հանրությանը.1. Տեսանյութը նկարած դիրքը հանդիսանում է (էր) արդյո՞ք ռազմավարական նշանակության դիրք։ 2. Տեսանյութը նկարած դիրքը հանձնվա՞ծ է արդյոք Ադրբեջանին։  3. Քանի՞ զոհ ենք ունեցել տեսանյութի դիրքում։ 4. Տեսանյութը նկարած դիրքի դիրքապահներին հասե՞լ է արդյոք օգնություն և ժամը քանիսին։

Կանխավ շնորհակալ եմ:

arm99

Lragir.am[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով