[:hy]Մեղադրանքներ են առաջադրվել` պաշտոնեական դիրքը չարաշահելու համար[:]

By | 15.06.2016

[:hy]ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա պետական առողջապահության գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանին, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին հունիսի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։

Նախնական քննության տվյալներով՝ 2012-2014 թվականների ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, նրանք չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները և պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ։

Մասնավորապես՝  խախտվել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ կառավարության,  ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան մի շարք հրամանների  պահանջները։ Արդյունքում՝ ընդունվել են առողջապահության նախարարի հրամաններով հաստատված դեպքերից ավել քանակության ուղեգրեր, որի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը ներկայումս կասկածյալի կարգավիճակում է։

Նախաքննությունը շարունակվում է։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

hqk (2)

«Ա1+»[:]

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով