[:hy]Մեկ տարվա ընթացքում գործունեությունը դադարեցրել է ավելի քան 10 հազար ձեռնարկություն. մարդիկ արտագաղթում են. «Ժողովուրդ» [:]

By | 23.06.2016

[:hy]«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ անցած տարվա ընթացքում իր գործունեությունը դադարեցրել է 10 հազար 29 ձեռնարկություն: Ըստ Մակարյանի՝ Հայաստանից արտագնա աշխատանքի նպատակով մարդիկ հիմնականում մեկնում են Ռուսաստան: «Դեռեւս շարունակվում է Ռուսաստան մեկնողների թիվը մեծ լինել: Չնայած Ռուսաստանում ստեղծված դժվարություններին եւ ինֆլյացիային, այնուամենայնիվ, մեկնում են: Ցավոք, չի պակասում»,- ասել է Մակարյանը: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ՌԴ-ից բացի՝ Հայաստանից էլ որ երկրներ են մեկնում արտագնա աշխատանքի համար, գործարարների միության նախագահն ասել է. «Որոշ չափով Ղազախստանում կա ակտիվություն, որովհետեւ  այնտեղ տնտեսության առումով, հատկապես բիզնես սկսելու տեսանկյունից, տեղացիները այդքան ճկուն չեն, իսկ հայերը կարողանում են»: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
1127[:]

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով