[:hy]«Մեկ տարում 1 մլն 700.000 դոլար շահույթ չեմ ստացել» (տեսանյութ)[:]

[:hy]«Պարոն վարչապետ, դուք հայտարարեցիք կոռուպցիայի դեմ պայքարի հերթական փուլի մեկնարկի մասին, ինչը շատ տպավորիչ էր։ Դուք, օրինակ Սերժ Սարգսյանին, ինքներդ ձեզ, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և ընդհանրապես, որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կոռումպացված համարո՞ւմ եք, թե՞ ոչ»,-ԱԺ-ում այսօր հարցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը պատասխանեց. «Նախ ես չէ, որ պիտի անվանեմ՝ նա կոռումպացված է, թե ոչ։ Դուք որևէ մեկ իրական, ողջամիտ փաստ ներկայացրե՞լ եք որևէ իրավապահ կառույցի դրա վերաբերյալ, հետամուտ չե՞ն եղել։ Ես գտնում եմ, որ ձեր հայտարարությունն օդից կախված է, մի քիչ հիմնավորեք։ Ես ձեզ հասկանում եմ. հանրության մի մասի հաճելի է նման հայտարարություններ լսելը։ Բայց ուզում եմ ասել՝ իմ հայտարարությունից հետո մենք շատ լուրջ գործընթաց ենք սկսել։ Պարոն Փաշինյան, խնդրում եմ, որ մեզ օգնեք, բայց ոչ օդից կախված փաստերով»։

Նիկոլ Փաշինյանը շարունակեց թեման, կոնկրետ օրինակ ներկայացնելով վարչապետի վերաբերյալ. «2014 թվականին, երբ դուք վարչապետ էիք նշանակվում, ես խոսեցի ձեր 2007 թվականի հայտարարագրի մասին։ Այնտեղ գրված է, որ գյուղմթերքի վաճառքից 200.000 դոլար եք աշխատել։ Հետո դուք 2014 թվականի հունիսի 25-ին հերքեցիք. ասացիք, որ ստացել եք 30-40 մլն դրամ։ Գրված է, որ դուք 1 մլն 700.000 դոլար եք աշխատել գյուղմթերքի վաճառքից, Բացատրեք՝ 1 մլն 700.000 դոլարը ինչպե՞ս եք գյուղմթերքի իրացումից ստացել»։

«Առաջին անգամ պարտադրվեց, որ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարագրի իր շահույթը 2007 թվականին։ Հնարավոր չէ, որ ես գրած լինեմ, որ մեկ տարում 1 մլն 700.000 դոլար շահույթ կարող եմ ստացած լինել։ Կարող եմ ևս մեկ անգամ հնչեցնել՝ դա եղել է 30-40 մլն դրամի կարգի շահույթ։ Եթե կա նման բան գրված, դա թյուրիմացություն է»,-վստահեցրեց վարչապետը։

varchapet1[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով