[:hy]Մեկնարկել է Euro-2016-ը[:]

By | 10.06.2016

[:hy]

Ֆրանսիայում մեկնարկում է 2016 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Առաջին խաղը Ֆրանսիայի եւ Ռումինիայի հավաքականների միջեւ է:

Հանդիպումն անցկացվում է Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն մարզադաշտ է ժամանել:

Էյֆելյան աշտարակը լուսավորված է ֆրանսիական դրոշի գույներով, իսկ երկրպագուների տրիբունաներում ֆրանսիական եւ ռումինական եռագույններն են ծածանվում: Ռումինիայի հավաքականն այսօր մեծ թվով աջակիցներ կունենա՝ 15 հազար երկրպագու:

Առաջնության կազմակերպիչների խոսքով, բացման արարողությանը 550 մարդ է մասնակցում, որոնց թվում 25 դերասաններ կան:

Արարողության համար պատրաստված բեմը 4.5 տոննա է կշռում, որը հարկ կլինի դաշտից դուրս բերել երկու րոպեի ընթացքում:

Բացման հանդիսությանը Դեւիդ Գետտան ներկայացրեց Եվրո-2016-ի պաշտոնական օրհներգը՝ This One’s For You կոմպոզիցիան: Արարողության սյուժեն Ֆրանսիայի պատմության եւ մշակույթի ներկայացում է: Կամավորները համապատասխան կոստյումներով են:

Առաջնության օրհներգից հետո դաշտում Էյֆելյան աշտարակի պատկերը հայտնվեց, իսկ արարողության ավարտին դաշտ դուրս եկան Ֆրանսիայի եւ Ռումինիայի հավաքականների ֆուտբոլիստները, հաղորդում է  NEWS.am-ը:

https://youtu.be/i7Vcilw5qt0

46122[:]

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով