[:hy]«Մեզ ուր կանչում են, լուռ գնում, ներկայանում ենք» (տեսանյութ)[:]

By | 24.06.2016

[:hy]Քաղաքագետ,  «Միջազգային եւ  անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը կապված է նրա քաղաքական գործունեության հետ. «Հատկապես ապրիլյան պատերազմից հետո Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունները, նախաձեռնությունները  սվիններով էին ընդունվում իշխանության կողմից, այդ իսկ պատճառով շատերս հակված ենք հավատալ, որ Սեֆիլյանին ձերբակալել են իր քաղաքական գործունեության համար, քան հավատալ քննչական մարմնի վարկածին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Անդրադառնալով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Պուտին-Սարգսյան- Ալիեւ հանդիպմանը, Ստյոպա Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որը, կարծես, իրեն վաճառում է յուրաքանչյուր բանակցության գնալուց առաջ, մեզ ուր կանչում են, լուռ գնում, ներկայանում ենք. «Ապրիլյան պատերազմից հետո թվում էր, թե Հայաստանը լուրջ քայլեր կանի խաղի կանոնները փոխելու հարցում, բայց հերթական անգամ մենք չկարողացանք աշխարհին ասել, որ իրավիճակ է փոխվել, որ Ադրբեջանը բանակցող պետություն չէ, որ Ադրբեջանը պարտավորություններ հարգող չէ եւ չի հրաժարվել  խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունից: Ադրբեջանի կամակոր եւ անդաստիարակ երեխայի նման պահվածքը հանդուրժել եւ գնալ ձեռքսեղմման եւ ֆոտոսեսիաներ անել, սա ոչ մի լավ տեղ մեզ չի տանի»:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, որը նշեց, թե բանակցություններն անհրաժեշտ են, որպեսզի լարվածությունը սահմանին թուլանա:

Մանրամասները՝ տեսանյութով

styopZJHc

«Ա1+»[:]

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով