[:hy]ՄԱՐԿՈՍ ՊԻԶԵԼԻՆ ՓՈԽԵԼ Է ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ[:]

[:hy]Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին տեղափոխվել է «Դիբա Ալ-Ֆուջեյրա»,- տեղեկացնում է transfermarkt.de-ն:

Պայմանագրի մանրամասները դեռ չեն հաղորդվում:

Ակումբը հանդես է գալիս ԱՄԷ-ի բարձրագույն խմբում: Ավարտված մրցաշրջանում «Ալ-Ֆուջեյրան» զբաղեցրել է Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնության աղյուսակի 10-րդ հորիզոնականը:

Նշենք, որ ԱՄԷ-ի գալիք առաջնությունը մեկնարկում է սեպտեմբերի 17-ին:

Հավելենք, որ Մարկոսի նախկին ակումբը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ռաեդն» էր:

marcos_armsport

Armsport[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով