[:hy]Մայրաքաղաքի բարեկարգված բակերում այս տարի կտեղադրվի շուրջ 200 մանկական խաղ և մարզական գույք[:]

By | 22.06.2016
Загрузка...

[:hy]Բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքում տրվել է վարչական շրջաններին մանկական խաղերի ու մարզական գույքի տրամադրման մեկնարկը: Աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ դրանք կբաշխվեն ըստ վարչական շրջանների և կտեղադրվեն բարեկարգված բակերում: «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում միայն այս տարի շուրջ 200 մանկական խաղ և մարզական գույք կտրամադրվի վարչական շրջաններին:
Առանձնակի կարևորելով հիմնադրամի հետ համագործակցությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն իսկապես հաջողված ու անհարժեշտ նախաձեռնություն էր, որն առավել հարմարավետ միջավայր է ապահովում երևանյան բակերում:
«Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում այս տարիների ընթացքում արդեն շուրջ 1300 խաղեր ենք տեղադրել Երևան քաղաքում, շուրջ 200-ն էլ այս տարվա ծրագրով կտեղադրվի: Այսօրվանից արդեն կտրվի վարչական շրջաններին 2016 թվականի համար նախատեսված խաղերի ու մարզական գույքի բաշխման մեկնարկը: Բակային այն տարածքները, որտեղ թե՛ քաղաքապետարանի ծրագրերով և թե՛ մեր համաքաղաքացիների ուժերով իրականացված բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտվել են, ամբողջությամբ կկահավորվեն խաղերով ու մարզական գույքով», — ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով բակերի բարեկարգման աշխատանքներին՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ ծրագրային այս քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ ու հարմարավետ:
«2011թ-ից որպես ծրագրային առաջնահերթություն մենք սկսեցինք մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը, որն իրականացնում ենք քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով՝ բնակիչների հետ համատեղ: Տարեցտարի բնակչության ու հատկապես երեխաների պահանջը ծրագրի հանդեպ մեծացավ և հենց նրանց կողմից քաղաքային իշխանությանը եղավ առաջարկ ավելացնել բարեկարգ բակային տարածքներն ու խաղերով և մարզագույքով կահավորումը: Բյուջետային քննարկումների ժամանակ մեր կողմից անպայման նախատեսվում են միջոցներ, որպեսզի յուրաքանչյուր տարի մենք այս ծրագիրն իրականացնենք և վստահեցնում եմ, որ այն հետևողականորեն շարունակվելու է», — նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է խաղերի ու մարզական գույքի տրամադրման ու տեղադրման աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում, որպեսզի օր առաջ մայրաքաղաքի բնակիչները կարողանան օգտվել դրանցից:

xaxaliq60341 kamo taron035
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...