[:hy]ՄԱԿ-ը մտադիր է ավելի քան եռակի նվազեցնել աշխարհում ՄԻԱՎ վարակման դեպքերի թիվը[:]

By | 09.06.2016
Загрузка...

[:hy]ՄԱԿ-ը նպատակ է դրել ավելի քան եռակի կրճատել ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի թիվը և զգալիորեն նվազեցնել մահացությունը ՁԻԱՀ-ից։

Քաղաքական հռչակագիրն ընդունվել է առանց քվեարկության ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բոլոր՝ 193 անդամների կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի բարձր մակարդակով նստաշրջանի առաջին օրը։ Փաստաթղթում հռչակված է նպատակը՝ մինչև 2020 թվականը նվազեցնել ՄԻԱՎ վարակման նոր դեպքերի թիվը, կրճատել մահվան դեպքերի թիվը ՁԻԱՀ-ից և բացառել խտրականությունը ՄԻԱՎ-վարակակիր մարդկանց հանդեպ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թվականին ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի թիվը տատանվել է 1.8-2.1 մլն-ի միջակայքում։ Համաձայն ընդունված հռչակագրի՝ 5 տարիների ընթացքում այդ թիվը պետք է կազմի 500 հազարից պակաս։

Այսօր աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրում է 36.7 մլն մարդ, մեծ մասը՝ Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում։

un_o

Artsakhpress[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...