[:hy]«Ճգնաժամի հինգ տարին. նոր կյանքի մաքառման հինգ տարին» խորագրով միջոցառում նվիրված փախստականների համաշխարհային օրվան[:]

By | 18.06.2016

[:hy]Հունիսի 18-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի ունեցավ Փախստականների համաշխարհային օրվան նվիրված՝ «Ճգնաժամի հինգ տարին. նոր կյանքի մաքառման հինգ տարին» խորագրով՝ ՄԱԿ ՓԳՀ-ի և Օքսֆամ կազմակերպության համատեղ միջոցառումը, որն անցկացվեց ՄԱԿ ՓԳՀ-ի՝ «Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» և Օքսֆամի «Սիրիայի կողքին» քարոզարշավների շրջանակներում:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը և Օքսֆամ մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Սիրելի՛ սիրիահայեր, ուրախ եմ այսօր ողջունել ձեզ ձեր Հայրենիքում: Ամենախելացի որոշումը, որ կայացրիք սիրիական պատերազմի առաջին օրերին, ձեր Հայրենիք վերադառնալն էր: Շնորհակալություն: Ուրախ եմ, որ այստեղ կարողանում եք աշխատել, ստեղծագործել, նվիրվել և ձեր ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում: Ուզում եմ հավատալ, որ դժվարությունները ետևում են մնացել: Մենք բոլորս՝ պետությունը, սփյուռքի նախարարությունը, ՄԱԿ-ի գրասենյակը, միջազգային կազմակերպությունները, պետք է անենք ամեն ինչ, որ կարողանաք աշխատել, հզորանալ, հզորացնել մեր Հայրենիքը: Այսօր նշում ենք Փախստականի օրը, որը և ձերն է, և ձերը չէ, դուք փախստական չեք, դուք ձեր Հայրենիքում եք»:

Օքսֆամ մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ աշխարհում փախստականների թիվը մեծանում է, և դա անհանգստացնող մարտահրավեր է բոլորի համար: Դիմելով սիրիահայերին՝ նա հավելեց. «Դուք փախստական չեք, դուք մեր հայրենակիցներն եք, և ձեր մշակույթը բերել եք մեր երկրի զարգացման գործին: Սփյուռքի նախարարության հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնում, որոնք կնպաստեն Հայաստանում ձեր կայացման և ինտեգրման գործընթացին: Դուք կարողանում եք ինքնաբավ լինել»:

ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը շեշտեց. «Մեծարգո՛ պարոն դեսպան, տիկի՛ն նախարար, հարգարժա՛ն հյուրեր: Այսօր նշում ենք մի օր, որ նվիրված է այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել տեղահանվել և ապահով հանգրվան գտնել: Երբ ասում ենք ճգնաժամի 5 տարի, ասում ենք 5 տարի ոչնչացում, տառապանք և մահ:Ցավոք, Սիրիայի պատերազմը եզակի չէ, աշխարհում կան երկրներ, որ կործանման եզրին են: Շատ փխրուն բան է խաղաղություն ասածը: Սիրիայի պատերազմի 5 տարին եղել է մաքառման 5 տարի: Սիրիահայերին Հայաստանում օգնել են և՛ կառավարությունը, և միջազգային ու հասարակական կազմակերպությունները, և՛ բնակչությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար»:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սիրիական պատերազմի զոհերի հիշատակը:

Հնչեցին Զարուհի Բաբայանի և իր Երգի ստուդիայի սաների «Ավե Մարիա», «Կիլիկիա» ստեղծագործությունների հիանալի կատարումները:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ տեղահանված սիրիացի գործարարների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև՝ փախստականների թեմատիկ ֆոտո-ցուցահանդես և հիշատակի մոմավառության արարողություն:

Միջոցառումն ավարտվեց փախստականների պատմություններն ամփոփող ՄԱԿ ՓԳՀ «Խաչմերուկներ» գրքի շնորհանդեսով:  Ցուցադրվեց սիրիացի ոճաբան Գևորդ Շադոյանի երեխաների հագուստի հավաքածուն:

443[:]

«Վարչապետն ասաց՝ տեղյակ եմ». ինչ է պատմում Նիկոլ Փաշինյանի մեքենան նստած կինը. մանրամասներ. armlur.am

12.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել․ Yerevan.Today

14.09.2020

Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր,իսկ մենք` ճիշտ.Էդուարդ Շարմազանով

16.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով