[:hy]Ղազախստանյան Ակտոբեում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը, սպանվել է 18 զինյալ[:]

By | 13.06.2016
Загрузка...

[:hy]Հունիսի 12-ին ղազախստանյան Ակտյուբինսկի շրջանում ավարտվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը, ձերբակալվել է 9 հոգի, ևս 18-ը՝ չեզոքացվել է:Այս մասին Ակտոբեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղազախստանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանրապետության ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Նուրգալի Բելիսբեկովը, հունիսի 13-ին հաղորդում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Ղազախստանի Ակտոբե քաղաքում ոչ ավանդական կրոնական, ծայրահեղական խմբավորումը զինված հարձակվել էր զենքի 2 խանութի և այդ երկրի Ազգային գվարդիայի զորամասի վրա, ինչի հետևանքով զոհվել էր 6 հոգի, որից 3-ը՝ զինծառայող: 38 զինծառայող էլ տարբեր վիրավորումներով բժշկական օգնություն էր ստացել:

Ակտոբեում շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հայտնաբերվել և առգրավվել է ահաբեկիչների գողածած 23 միավոր զենքը: Հարուցվել է 25 քրեական գործ, ձերբակալվածները ցուցմունք են տալիս: Նախնական տվյալների համաձայն՝ զինյալները գողացված զենքով որոշել էին հարձակվել Ակտոբեում պետական կառույցների վրա: Հատուկ գործողությունների ընթացքում ուժայինների թվում տուժածներ չկան:

Նշվում է, որ հունիսի 5-ից Ակտոբեում հայտարարված ահաբեկչության վտանգի «կարմիր աստիճանը» Ղազախստանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի որոշմամբ փոխվել է «դեղին աստիճանով»:

Հավելենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանաով հունիսի 9-ը այդ երկում հայտարարվել էր սգո օր: Պետական կառույցներից իջեցվել էին դրոշները:

aktobe51-480x309[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...