[:hy]Հվ. Օսիայի ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները վարժանքներ են անում[:]

By | 13.06.2016

[:hy]Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ավելի քան 1500 զինծառայող «Ձարցեմի» զորավարժարանում վարժանքներ է անում: Մասնակիցները սովորում են մարտի ընթացքում կիրառել հրաձգային զենքեր, ռազմական տեխնիկա՝ այդ թվում Տ-72ԲՄ տանկեր, ԲՄՊ-2 հետևակաի մարտական մեքենաներ, ինքնագնաց «Ակացիա» հաուբիցներ: Այս մասին հունիսի 10-ին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պարապմունքների ժամանակ ակտիվորեն օգտագործվում են «Զաստավա», «Գրանատ» «Օրլան» և «Լեեր» անօդաչու թռչող սարքեր: Պարապմունքներն իրականացվում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային պայմաններում:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան 4-րդ ռազմաբազայում սկսվել է ամառային ուսումնական փուլը: Մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ հյուրերին ներկայացվել է ռազմաբազայի սպառազինությունը, այդ թվում՝ Տ-90 տանկ, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա, «Ակացիա» ինքնագնաց հաուբից:

Ugnaya_Osetia_ychenya_550-480x340

Razm.info[:]

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Ճաշի մեջ ընկած մազը»․ ֆրանսիայի հոդվածը՝ Արսեն Թորոսյանին

08.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով