[:hy]ՀՌԱՀ նախագահի որդուն զորակոչից տարկետում կտրվի[:]

By | 23.06.2016
Загрузка...

[:hy]

ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանի որդուն՝ Դավիթ Բունիաթյանին զորակոչից տարկետում տալու հարցն այսօր կքննվի կառավարությունում։

Դավիթ Բունիաթյանն ընդունվել է Փրինսթոնի համալսարանի ասպիրանտուրա՝ «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ։ Նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տար­կետում կտրվի մինչև ուսումնառության ավարտը`  2021 թվականի ամառային զորակոչ։

Դավիթ Բունիաթյանը նշյալ համալսարան է ընդունվել «Լույս» հիմնադրամի մրցույթով։

Ի դեպ, Կառավարության տեղեկանքում ասվում է. «Դ. Բունիաթյանի մայրը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն` խնդրելով  որդուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման համաձայն մինչև ուսումնառության ավարտը»:

gagik-buniatyan.jpg...-470x265

«Ա1+»

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...