[:hy]Հնդկաստանում ՄիԳ-27 կործանիչ-ռմբակոծիչը բախվել է բնակելի տներին, օդաչուները ողջ են[:]

[:hy]Հնդկաստանի Ջոդհպուր շրջանում ռազմաօդային ուժերի ՄիԳ-27 կործանիչ-ռմբակոծիչ է կործանվել՝ վնասելով բնակելի 2 տուն: Ռազմական ինքնաթիռի 2 օդաչուն էլ կարողացել են դուրս թռչել կատապուլտի միջոցով: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, հայտնում է հնդկական «The Indian express» լրատվակայքը:

Հնդկական «India times» լրատվակայքն էլ հայտնում է, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հաստատել են կատարվածը, հավելելով, որ միջադեպի հետևանքով տուժել է 3 քաղաքացիական:

Նշվում է, որ ինքնաթիռը ուսումնական թռիչք անելիս է եղել, Ջոդհպուր ավիաբազայից օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց կործանվել է: Նախնական տվյալներով՝ կործանման պատճառը տեխնիկական խնդիրն է եղել:

Հիշեցնենք, որ դեռևս 2013 թվականին հայտնի դարձավ, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը նախատեսում են երկարաձգել խորհրդային արտադրության ՄիԳ-21  և ՄիԳ-27ՄԼ ռազմական ինքնաթիռների շահագործման ժամկետները։

Հնդկաստանի ՌՕՈւ ՄիԳ-27 կործանիչ-ռմբակոծիչի մնացորդները Նկարը՝ հնդկական ANI (Asian News International) գործակալության

ՄիԳ-27 ինքնաթիռները սպառազինության էին հանձնվել 1980-ական թվականներին։ 88 միավոր այսպիսի ինքնաթիռ 2013-ին արդեն արդիականացվել էր Հնդկաստանում։ Վերափոխվել էին ինքնաթիռների օդաչուների կաբինաները, համալրել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով, ինչպես նաև ինքնաթիռը օդում վերալիցքավորելու հնարավորությամբ։ Սակայն այն ժամանակ պարզ չէր, թե մինչև երբ են այս ինքնաթիռներն օգտագործվելու:

ՄիԳ-21 և ՄիԳ-27 տեսակի կործանիչների պահպանման ժամկետների երկարաձգման անհրաժեշտությունն, ըստ զինվորականների, կարևոր է Չինաստանի և Պակիստանի հետ ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար։

smo-480x295

Razm.info

 [:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով