[:hy]Հնագետ. Լուսանկարներից կարելի է դատել, որ Պալմիրայի շենքերը հնարավոր է վերականգնել[:]

[:hy]

Սիրիայի հնագույն Պալմիրի քաղաքի լուսանկարներից կարելի է դատել, որ հնարավոր է վերականգնել քաղաքի շենքերը:

Այս մասին ասել է Ռուսական մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ, հնագիտության պրոֆեսոր Գերման Պարցինգերը:

«Լուսանկարները, որոնք ես տեսել եմ,  խոսում են այն մասին, որ շենքերը փլուզվել են: Դա նշանակում է, որ դրանց վերականգնումն այնքան էլ դժվար չի լինի: Իհարկե, սարսափելի է, որ պայթեցվել են դրանք, բայց իմ մոտ այն տպավորությունն է, որ լուսանկարներն արձանագրել են մի շարք ավերակներ: Շենքերը քարե բլոկներից էին կառուցված եղել: Իրաքում, օրինակ, շատ բան արված է եղել կավե աղյուսներից,  իսկ այստեղ՝ այլ կերպ է: Եթե պայթեցվում են կավե աղյուսից կառուցված շենքերը, մնում է միայն փոշին, իսկ եթե պայթեցվում են քարից շենքերը, դրանք փլուզվում են»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է գիտնականը:

Ըստ նրա, քարերի ձևերից կարելի է ենթադրել, թե որտեղ են դրանք գտնվել, շենքի որ մասում և այդպես վերականգնել ամբողջ շենքը:  Հնագետը նշել է, որ որպես օրինակ կարող է ծառայել Բեռլինում Նոր թանգարանի շենքը:

2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Այսօր տարվա մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն»-ից: Քաղաքն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում:

 

45670[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով