[:hy]ՀՀ քաղաքացու վարորդական վկայականը Ադրբեջանում հայտնաբերվելու մասին[:]

[:hy]

Հայաստանի եւ Արցախի մարդուիրավունքների պաշտպանների համատեղ հայտարարությունը ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ,

ՀՀ քաղաքացի Ալեքսան Առաքելյանի վարորդական վկայականը Ադրբեջանում հայտնաբերվելու մասին

 Հունիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Բաքվում հայտնաբերվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայական (BC տեսակի, տրված 2014 թվականի օգոստոսի 27-ին, վկայականի համար՝ RG 052597) Ալեքսան Առաքելյանի անունով: Տեղեկության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերն իրականացրել են առանձին ուսումնասիրություններ եւ հանգել հետեւության, որ տեղեկության մեջ նշված փաստաթուղթը առերեւույթ պատկանում է ԼՂՀ պաշտպանության բանակի փոխգնդապետ, ՀՀ քաղաքացի 1982թ. ծնված Ալեքսան Առաքելյանին: Վերջինս անհետ կորել էր ապրիլի 2-ին՝ ԼՂՀ նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի առաջին իսկ օրը (ագրեսիայի մասին մանրամասն տե՛ս Արցախի մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը` https://www.eoi.at/…/Interim_Public_Report_NKR%20Omb._FINAL.… հասցեով):

Ա.Առաքելյանի դիակը ադրբեջանական կողմն արցախյան իշխանություններին վերադարձրել են ապրիլի 10-ին: Նշվածի կապակցությամբ արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմը պարտավոր է կատարել Միջազգային մարդասիրական իրավունքով՝ 1949 թվականի Ժնեւի Առաջին կոնվենցիայի 16-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանված պարտականությունը եւ ապահովել նշված փաստաթղթի վերադարձնելը փոխգնդապետ Առաքելյանի ընտանիքին՝ պահպանելով բոլոր պահանջվող կանոնները: Ադրբեջանական իշխանությունները նաեւ պարտավոր են հանգամանալից քննության արդյունքում տալ մանրամասն հրապարակային բացատրություն այն մասին, թե փոխգնդապետ Առաքելյանին պատկանող անձնական փաստաթուղթն ինչպես է հայտնվել Բաքվում եւ այն էլ հանրային տարածքում:

Միեւնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող եւ հատկապես՝ Ադրբեջանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում խստորեն հետեւել միջազգային մարդասիրական իրավունքի նկարագրված խախտումը վերացնելու, ինչպես նաեւ խախտման պատճառների վերաբերյալ քննություն իրականացնելու` ադրբեջանական իշխանությունների պարտավորության կատարման ընթացքին:

Հայտնում ենք նաեւ, որ նկարագրված փաստը լինելու է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:

mip-2-472x265

«Ա1+»[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով