[:hy]ՀՀ ՊՆ պատվիրակությանն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարը[:]

By | 18.06.2016
Загрузка...

[:hy]Հունիսի 14-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Իրանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։

Հայկական պատվիրակությանն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր:

Այցի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ: Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է նաև Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի հետ, այցելել ընկերության գործարաններ, խանութների ցանց և ծանոթացել արտադրվող ապրանքի տեսականուն:

Ավելի վաղ՝ 2015-ի մայիսին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այցելել է Թեհրան, հանդիպել Իրանի պաշտպանության նախարարին, ինչպես նաև այցելել ԷԹՔԱ կազմակերպություն, քննարկել ռազմական կրթության բնագավառում հայ-իրանական երկկողմ համագործակցության ընդլայնման, թիկունքային ապահովման, մասնավորապես` մատակարարումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Իսկ արդեն 2016-ի փետրվարին Իրանի ՊՆ ԷԹՔԱ կազմակերպությանպատվիրակությունն է այցելել Հայաստան: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է պատվիրակությանը և քննարկել սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները:

61[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...