[:hy]ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ԼՂՀ[:]

By | 06.06.2016

[:hy]Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 4-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ:

ԼՂՀ ՊԲ-ի հրամանատար, պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ստարաբաժանումներ պաշտպանական դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները Մատաղիս-Թալիշ հատվածի առաջապահ դիրքերում հետևել են մարտական ծառայության իրականացմանը, ընթացիկ ինժեներական աշխատանքներին, քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ, ծանոթացել են դիրքապահ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Հունիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցի շրջանակում ՊԲ հրամկազմի ներկայացուցիչներ ուղեկցությամբ եղել է սահմանագծի տարբեր հատվածներում և առաջապահ դիրքերում, լսել է հրամանատարների զեկույցները և նախանշել մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ:

Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշված խնդիրները քննարկել է նաև ԼՂՀ ղեկավարության հետ:

10862[:]

«Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ».Վահան Բաբայան

25.06.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով