[:hy]ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Վանաձորի մանկատուն[:]

By | 21.06.2016

[:hy]Հունիսի  20-ին ՀՀ-ում ԱՄՆ  դեսպան Ռիչարդ Միլսը  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության  պետ Գեղանուշ Գյունաշյանի  և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է  Վանաձորի մանկատուն:

 

Երեխաների պաշտպանության  ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին  ծանոթանալու նպատակով դեսպանը զրուցել է նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ, քննարկել   մանկատների բեռնաթափման և երեխաներին՝ ընտանիք վերադարձնելու հեռանկարները:

 

«Այլընտրանքային ծառայությունների բացակայության  պատճառով երեխաների պաշտպանության ներկայիս համակարգը նպաստում է, որպեսզի հաշմանդամություն, հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների ծնողները և սոցիալապես անապահով ընտանիքները ձգտեն երեխաներին ուղարկել շուրջօրյա  խնամքի հաստատություններ՝ ժամանակավոր կամ մշտական խնամքի համար: Այս երեխաները, ինչպես և ցանկացած այլ երեխա, իրավունք ունի հասակ առնել ընտանիքում կամ ազգականների: Որտեղ հնարավոր է, մենք պետք է համախմբենք մեր ջանքերը պաշտպանելու այս երեխաների իրավունքները և այդ կերպ օժանդակելով, որ պահպանվի ընտանիքը»,-ասել է  դեսպան Միլսը:

 

Դեսպանի խոսքով՝  կյանքի դժվարին պայմաներում հայտնված երեխաների վերաբերյալ ԱՄՆ կառավարության գործողությունների ծրագրի շրջանակում 2015թ. հոկտեմբերին Հայաստանը ընտրվել էր որպես առաջնային մասնակից, ինչը թույլ է տալիս հետևողականորեն աջակցել երեխաների պաշտպանությանն ուղղված բարեփոխումներին:  ՀՀ կառավարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Վորլդ Վիժըն, Սեյվ դե չիլդրեն, Հույսի կամուրջ կազմակերպությունների հետ միասին աշխատում է ռիսկային խմբերի երեխաների խնամքի բարելավման հարցերի շուրջ:

 

«Նպատակներից մեկը, որի ուղղությամբ համագործակցում են ԱՄՆ և ՀՀ կառավարությունները շուրջօրյա  խնամքի հաստատությունների բեռնաթափումն է»,-ընդգծել է դեսպանը:

 

Այնուհետև, դեսպանը շրջել է մանկատան տարածքով, ծանոթացել պայմաններին, զրուցել մանկատան անձնակազմի և սաների հետ:

droshusa531433[:]

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Դանիելին ստորացրած յուրաքանչյուր թասիբով գյումրեցի այսօրվանից կարող է ՎԵՏՕ-ի գրասենյակից վերցնել մեկ շիշ կոնյակ».Նարեկ Մալյան

29.06.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով