[:hy]ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպմանը [:]

By | 03.06.2016
Загрузка...

[:hy]

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 3-5-ը մասնակցելու է Կիևում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
          Հանդիպման ընթացքում քննարկվելու են «Դրամավարկային քաղաքականությունը ժամանակակից տնտեսական ու ֆինանսական աշխարհում», «Միգրացիա, տեղահանված անձինք՝ տնտեսական հետևանքները», «Հիմնական ապրանքների գներ՝ շարժիչ ուժեր և միտումներ» թեմաները:
          Միջոցառման շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպելու է ԱՄՀ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրեն Մեննո Սնելի հետ, ինչպես նաև ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ:
 
  chairman_large
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն:

 [:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...