[:hy]ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով գործադիր տնօրենին[:]

By | 06.06.2016
Загрузка...

[:hy]Հունիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը:

Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար: Անդրադառնալով համատեղ իրականացվող աշխատանքներին` Արծվիկ Մինասյանը մանրամասնորեն  ներկայացրել է   «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն մրցունակության համար», «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ»,   «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրերի իրականացման ընթացքը, նշելով դրանց կարևորությունն ու արդյունավետ կատարողականի  համար անհրաժեշտ պայմանները: Գոհունակություն հայտնելով «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն մրցունակության համար» ծրագրից, որը դրական ելքային արդյունքներ ունեցողներից է, նախարարը որոշակի լուծումներ է առաջարկել մյուս երկու ծրագրերի հաջող իրականացման ընթացքի համար:

Շնորհակալություն հայտնելով մանրամասների համար` Ֆրենկ Հիմսկերկը անդրադարձել է դրանց որոշ կետերի, հետաքրքրություն հայտնել նախարարի ներկայացրած «Ճարտարագիտական քաղաք» ծրագրի  վերաբերյալ, որը  լավ մոդել կարող է դառնալ մյուս երկրների համար:  Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է ՀՀ-ի  ՀԲ-ին անդամակցելու 25-ամյակը, պարոն Հիմսկերկը ներկայացրել է ՀԲ-ի տարեկան ժողովը Երևանում անցկացնելու  ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի առաջարկը, ինչն իրենք սիրով ընդունել են:

Ֆրենկ Հիմսկերկի խնդրանքով էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, նշել, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան մարտահրավեր է նաև տնտեսության համար,  անդրադարձել Ռուսաստանում տնտեսական ցուցանիշների անկմամբ պայմանավորված ռիսկերին, կարևորել  ջանքերի համատեղումն ու գործադրումը օտարեկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ, նշելով, որ այս առումով նաև օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում, ինչն ավելի պաշտպանված կդարձնի ներդրողներին:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության զարգացման և խորացման առնչությամբ պատրաստակամությունը:

ggg982[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...