[:hy]ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում հհ պետական բյուջե է մուտքագրվել 2,4 մլն.դրամ. առգրավվել է 86.5կգ /277 հատ/ տեսակի ձուկ [:]

[:hy]ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 30.05-03.06.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.21մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել 1.58մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 1046.19հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 172.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Արմավիրի տարածքային բաժնի կողմից հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման համար

Շիրակի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 230.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 324.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 37.5կգ /158 հատ/ սիգ տեսակի ձուկ, որը օրենքով սահմանված կարգով հանձնվել է <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ և <<Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ>> ՊՈԱԿ: Հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 31.0կգ /83 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 10,5կգ /15 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց:

Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 7.5կգ /21 հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու <<Երեխաների տուն>> ՊՈԱԿ: Առգրավվել է 3 հատ խեցգետնաորսիչ, իսկ առգրավված 3.5կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 3 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց:

Արարատի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 6.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 86.5կգ /277 հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ և 3.5կգ խեցգետին:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,4մլն.դրամ:

bnapahpanutyun[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով