[:hy]ՀՀԿ կանանց խորհրդի անդամներն այցելել են ՀՀԿ Լոռու մարզային գրասենյակ[:]

[:hy]Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի անդամները ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀԿ Լոռու մարզային գրասենյակ, հանդիպեցին մարզի կանանց խորհուրդների նախագահների և ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց տարածքային  կազմակերպությունների կանանց խորհուրդների աշխատանքները, ինչպես նաև անկեղծ և անկաշկանդ խոսակցություն ծավալվեց ՏԻՄ-ում կանանց ներկայացվացությունը բարձրացնելու, երկրի hանրային, քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում կանանց դերակատարությունը խորացնելու ուղղությունների և գործողությունների մասին:

Հանդիպման շրջանակում կանայք մասնակցեցին Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 50-ամյակին: Ողջունի խոսքով հանդես եկավ Լոռու մարզային կանանց խորհրդի նախագահ, դպրոցի տնօրեն Ա. Խանզադյանը, ինչպես նաև մարզպետ Ա. Նալբանդյանը, և գերաշնորհ Տեր – Ս. Թուլջյանը:

Շնորհավորելով օրվա առթիվ մարզպետ Ա. Նալբանդյանը լավագույն ուսուցիչներին հանձնեց պատվոգրեր:

Համերգի ընթացքում հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ, ծաղիկներ և նվերներ մասնակիցներին, հետաքրքիր գեղեցիկ կատարումներով հանդես եկան դպրոցի տաղանդաշատ երիտասարդ-կատարողները:

hhk3402_b[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով