[:hy]Հենրիխ Մխիթարյանը մնում է «Բորուսիայում»[:]

[:hy]Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կշարունակի ելույթները Դորտմունդի «Բորուսիայում» մինչեւ 2017 թվականի ամառը, երբ կավարտվի նրա պայմանագրի ժամկետը:

 

«Հենրիխ Մխիթարյանին ժամանակից շուտ բաց թողնելու հարցը ակտիվորեն քննարկելով ակումբի տարբեր ղեկավարների հետ, մենք եկանք այն եզրակացության, որ նա մնում է թիմում», – ասել է «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն:

 

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանին այժմ հիմնականում ցանկանում են ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»: Գերմանական ակումբն ոչ մի պայմանով չի ցանկանում վաճառել հայազգի կիսապաշտպանին, չնայած նա հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը եւ եկող տարվանից ստանալու է ազատ խաղացողի կարգավիճակ:

a1mxitaryan-472x265

«Ա1+»[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով