[:hy]Հավատում եք ավելի շատ Բաքվին, քան մեր դիրքորոշմանը. Շարմազանով (տեսանյութ)[:]

[:hy]Սարգսյանը  հիմնականում խոսել է Սանկտ Պետերբուրգ կատարած այցի  և եռակողմ հանդիպման արդյունքներից:

«Հայկական կողմի դիրքորոշումը  ԼՂՀ հիմնահարցի կարգավորման առումով չի փոխվել, հստակ է, մենք բացառապես խնդրի  խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա նախագահների երկկողմ հանդիպումը բավականին արդյունավետ է եղել»:

Էդուարդ Շարմազանովը նշեց նաև Սերժ Սարգսյանի ԼՂՀ կատարած այցի մասին և ասաց, որ Սարգսյանը գնացել է Արցախ, «իբրև Ղարաբաղի անվտանգության երաշխավոր  տեսնի, թե ինչպիսին է  իրավիճակը առաջնագծում»:

ՀՀԿ մամլո խոսնակը նշեց նաև Հռոմի Պապի այցի մասին, ասելով, որ «այն խաղաղություն կբերի տարածաշրջանին»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի այն հայտարարությանը, թե Պետերբուրգում պայամանավորվածություն է ձեռքբերվել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, որի համաձայն՝ հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձնի սկզբում 5 շրջան, ապա եւս 2-ը, Էդուարդ Շարմազանովն ասաց.

«Կարծում եմ, որ դա Մամեդովի հիվանդ երեւակայության արդյունք է, որովհետեւ ոչ միայն պաշտոնական Երեւանն է մի անգամից արձագանքել ի դեմս արտգործնախարար պարոն Նալբանդյանի, որը նշեց, որ նման բան գոյություն չունի, նաեւ տեղյակ եք, որ այսօր պաշտոնական Մոսկվան շատ խիստ արձագանքել է Մամեդովի հայտարարությանը՝ նշելով, որ հղում պետք է արվի բացառապես պաշտոնական հայտարարությանը, որը տրվել է, այլ ոչ թե որոշ պաշտոնյաների կամայական հայտարարություներին ու մենաբանություներին: Դա էլ հո Երեւանը չի ասում, սա պաշտոնական Մոսկվայի արձագանքներ Բաքվին»:

sharmaz24_s_n

«Ա1+»[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով