[:hy]Հանրապետական կուսակցությունում ստեղծված իրավիճակը չի ծառայում ԱՄՆ բարօրությանը. Օբամա[:]

By | 09.06.2016

[:hy]

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տագնապահարույց է համարում Հանրապետական կուսակցությունում ստեղծված իրավիճակը և հույս ունի, որ կուսակցության ղեկավարությունը կսրբագրի իր կուրսը նոյեմբերի համընդհանուր ընտրություններից հետո:

Այս մասին նա հայտարել է երեկ NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ փոխանցում է TASS-ը:

«Ես համարում եմ, որ (նախագահի) թեկնածուի որոշման կարևոր պահին այդ կուսակցությունում տեղի ունեցողը ընդհանուր առմամբ չի ծառայում երկրի բարօրությանը»,- ընդգծել է Օբաման: «Ես հույս ունեմ, որ երբ ներկա շրջանը (նախընտրական պայքարի) ավարտվի, նրանք կիրականացնեն գործողությունների սրբագրում և կրկին կդառնան աջ կուսակցություն: Դեմոկրատական կուսակցությունը համապատասխանաբար կմնա ձախ կուսակցություն: Եվ մենք կմտածենք՝ ինչպես փոխգործակցել հետագայում»,- պարզաբանել է երկրի ղեկավարը` նշելով, որ «տագնապում է Հանրապետական կուսակցության համար»:

Օբաման հասկացնել է տվել, որ ինքը կոնկրետ դեր չի ստանձնում դեմոկրատների նախընտրական արշավում: Նա հույս է հայտնել, որ գալիք շաբաթներին դեմոկրատները կկարողանան «ուժերը հավաքել»:

photo23-300x200

Artsakhpress[:]

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով