[:hy]Հանդիպում չինական պատվիրակության հետ[:]

By | 21.06.2016

[:hy]Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է ՉԺՀ Անխոյ նահանգի կոմկուսի կոմիտեի քարտուղարի տեղակալ Լի Գոինի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին և համառոտ ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերը, Դավիթ Օհանյանը՝ առանձնակի կարևորելով հայ-չինական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, նկատել է, որ այդ համատեքստում իսկապես կարևոր է երկու երկրների մայրաքաղաքների սերտ փոխգործակցությունը, հատկապես հաշվի առնելով, որ Երևանը և Պեկինը արդեն իսկ ստորագրել են համագործակցության վերաբերյալ հուշագիր:

Քաղաքապետի տեղակալը նաև ընդգծել է, որ փոխգործակցության սերտացման համար երկուստեք իսկապես առկա է բավարար ներուժ, ինչը ճիշտ տնօրինելու դեպքում կարող է վերաճել արդյունավետ և փոխշահավետ համագործակցության: Ընդ որում, ինչպես նկատել է Դավիթ Օհանյանը, փոխշահավետ համագործակցություն կարող է ձևավորվել ոչ միայն Պեկինի, այլ նաև չինական այլ քաղաքների ու նահանգների, այդ թվում նաև Անխոյ նահանգի հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Լի Գոինն իր հերթին կարևորելով երկու երկրների հարաբերությունների առավել սերտացումը, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի օժանդակել մասնավորապես Երևանի և Անխոյ նահանգի միջև փոխշահավետ հարաբերությունների ձևավորմանը:

Լի Գոինը հատկանշել է, որ Երևանն իսկապես դինամիկ զարգացող քաղաք է, ինչն արդեն իսկ փաստում է, որ փոխշահավետ համագործակցության բավականին լավ ներուժ ունի: Նա նաև հույս է հայտնել, որ չինական «Մետաքսի ճանապարհ» ծրագրի շրջանակում մասնավորապես Երևանի հետ ևս կարող է ձևավորվել փոխշահավետ համագործակցություն՝ տարբեր ուղղություններով:

ch900

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[:]

Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին․arminsider

27.02.2021

Ծեծել են այն տղայի, որին Նիկոլը տեսախցիկների առջև ասեց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան».Միքայել Մինասյան

28.02.2021

Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ.Միքայել  Մինասյան

02.03.2021

Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է.Արտակ Զաքարյան

28.02.2021

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

27.02.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով