[:hy]Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում[:]

By | 21.06.2016

[:hy]Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները, նախանշվել են առաջիկա անելիքները: Սերխիո Նահապետյանը ներկայացրել է Ռամկավար ազատական կուսակցության առաջիկա ծրագրերը և նպատակները, նշելով, որ կուսակցությունն իր գործունեությունն ուղղում է հայապահպանության, Սփյուռքի կազմակերպման և Հայաստանի հետ կապերի ամրապնդման խնդիրներին:

ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է բանակում իրականացվող բարեփոխումներին, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերին: Հյուրերի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Կողմերը կարևորել են ջանքերի կենտրոնացումը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ազգային համախմբման, երիտասարդության շրջանում հայրենասիրության սերմանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ:

11007[:]

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո մարդ է վատացել».Վահան Բաբայան

11.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով