[:hy]Հայ-թուրքական արձանագրությունների հարցում չպետք է մոռանալ Ադրբեջանի ճնշումների մասին. Եվրախորհրդարանի պատգամավոր[:]

[:hy]

Գերմանիան ճանաչեց ոչ միայն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը, այլեւ բոլոր քրիստոնյա փոքրամասնաությունների՝ ներառյալ բուլղարացիների դեմ:

Այս մասին ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, բուլղարացի քաղաքական գործիչ Անդրեյ Կովաչեւը: Նրա խոսքով՝ Գերմանիան նաեւ ստանձնեց միլիոնավոր մարդկանց սարսափելի այս սպանդում Օսմանյան կայսրությանը դաշնակցելու պատասխանատվությունը:

«Մենք հուսով էինք, որ Ժնեւում 2009 թվականին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները սկիզբ կդնեին հաշտեցմանը, եւ երկու կողմերը կկարողանային սկսել այս գործընթացը առանց արտաքին ջանքերի, սակայն ցավոք, Թուրքիան չցանկացավ վավերացնել դրանք, եւ, բացի դրանից, դուք շատ լավ գիտեք, որ առկա է Ադրբեջանի կողմից ճնշումների գործոնը: Այս գործընթացը այժմ Թուրքիայում որոշ առումներով դարդարեցված է, եւ ես կարծում եմ, որ Գերմանիայի Բունդեսթագը նաեւ սա է հաշվի առել, որպեսզի կրկին միջազգային օրակարգում ներառի պատմական ճշմարտության հարցը եւ վերականգնի արդարությունը այդ օրերին Օսմանյան կայսրությունում սպանված հայ բնակչության նկատմամբ»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով թուրք-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանը, նա ողջունեց Գերմանիայի այս քայլը այն համատեքստում, որ այն տուրք չտվեց Գերմանիայում թուրքական համայնքի ճնշումներին:

«Երկու երկրներն այժմ իսկապես այդքան էլ լավ հարաբերություններ չունեն, քանի որ Թուրքիան առաջին հերթին չի սիրում ընդունել խոսքի ազատությունը: Այն քայքայում է ժողովրդավարության շատ արժեքներ՝ փորձելով կառուցել իշխանական այդ ռեժիմը: Մենք, այսինքն՝ ԵՄ-ն, այդ թվում` հենց Գերմանիան մտահոգված ենք այս հարցով եւ հույս ունենք, որ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը կկարողանա իր ձայնը բարձրացնել ռեժիմի ձեւավորման դեմ: Դուք գիտեք, որ Գերմանիայում թուրքական մեծ համայնք կա, որը նույնպես դեր ունի, սակայն այս դեպքում կրկին խրախուսելի է այն հանգամանքը, որ չնայած այս մեծ համայնքի առկայությանը, Գերմանիան չհետեւեց այդ ճնշումներին եւ առաջ տարավ պատմական ճշմարտությունը: Մենք այժմ կարիք ունենք հաշտեցման հենց այդ պատմական ճշմարտության մակարդակում»,- ընդգծեց նա:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք Գերմանիայի այս քայլը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար նույնպես ճանաչելու պատմական այս փաստը, Անդրեյ Կովաչեւը պատասխանեց.

«Դուք ինձնից էլ լավ գիտեք, որ շատ երկրներ պարզապես ասում են, որ սա խորհրդարանի խնդիրը չէ: Չեմ կարծում, որ Թուրքիան առանձնապես ինչ-որ բան կանի ճնշումների տակ: Այն, ինչ պետք այժմ անել, աջակցությունն է հենց թուրքական քաղաքացիական հասարակությանը, որը նաեւ ներառում է ակադեմիկոսների, մեդիա ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց, ովքեր կարող են շարունակել կառուցել հարաբերություններ հայերի հետ, եւ ես հուսով եմ, որ դա դրական արդյունք կունենա, եւ հենց դա կարող է ազդել թուրք ղեկավարների վրա: Տեսնում ենք, որ այս պահին Թուրքիայի ղեկավարները մեծ պատրաստակամություն չեն դրսեւորում այս հարցում. չնայած ընդունելով հայերի զանգվածային կոտորածների եղելությունը, նրանք դա չեն ուզում ընդունել որպես ցեղասպանություն»:

45866

Artsakhpress[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով