[:hy]Հայտարարությունը թուրքն է անողը, թուրքին պետք է լսե՞լ. Հակոբ Հակոբյանը` Մամեդովի հայտարարության մասին [:]

By | 23.06.2016
Загрузка...

[:hy]Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ համաձայնության են եկել, ըստ որի պետք է Ադրբեջանին հանձնեն 5, ապա ևս 2 շրջաններ: Այս առնչությամբ ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասաց «Ես տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ նման բան չի կարող լինել, չէ սուտ են ասում, մի հավատացեք»: Վերջինիս խոսքով պետք չէ Ադրբեջանի կողմից արված հայտարարությանը հավատալ: «Հիմա վերջին հաշվով հայտարարությունը թուրքն է անողը, թուրքին պետք է լսե՞լ: Չեղած բանի համար ես կարծիք չեմ կարող որոշել»,-հավելեց նա:

hakob-hakobyan1-600x338

ArmLur.am[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...