[:hy]ՀԱՅԱՍՏԱՆ — ՈՒԵԼՍ. ԽԱՂԻՑ ԱՌԱՋ[:]

[:hy]

Եվրոպայի փոքր երկրների առաջնություն, 3-րդ տուր
Քիշինեւ, ՖՄՖ մարզադահլիճ, ժամը՝ 14:45
Ուղիղ եթեր՝ Առաջին ալիք
Ավարտին է մոտենում Եվրոպայի փոքր երկրների 2016 թվականի առաջնության խմբային մրցաշարը: 3-րդ տուրում Հայաստանը մրցելու է B ենթախմբի ետնապահ Ուելսի հավաքականի հետ:
Հայաստանի ընտրանին երեկ 63:70 հաշվով զիջեց Անդորրային եւ կիսաեզրափակիչ դուրս գալու համար այսօրվա խաղում Տիգրան Գյոկչյանի սաները պետք է հաղթանակ տոնեն:
Անդորրայի հետ հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու, որպեսզի կարողանա աչքի ընկնել կայունությամբ: Մեկնարկային տուրում Մոլդովայի նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո հայ բասկետբոլիստները լրիվ այլ տեսք ունեին Անդորրայի հետ մրցավեճում: Հայաստանը թերագնահատեց մրցակցին եւ պատժվեց, ինչը լավ դաս կլինի ապագայի համար:
Այնուամենայնիվ, նույնիսկ վատ խաղով էլ, Հայաստանը կարող էր դրական արդյունքի հասնել Անդորրայի նկատմամբ, եթե 3 միավորանոց նետումների գոնե 25-30 տոկոսը հասնեին իրենց նպատակին: Մինչդեռ 18 նետումից ընդամենը 2-ն են եղել արդյունավետ, ինչը չափազանց վատ ցուցանիշ է:
Չմոռանանք նաև, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում պաշտոնական հանդիպումների և փորձի պակասը զգացնել է տալիս:
Մրցակիցը
Ուելսի հավաքականը 2 պարտություն է կրել խմբային փուլում՝ զիջելով Անդորրայի եւ Մոլդովայի հավաքականներին: Բրիտանացիները մեկնարկային խաղում չկարողացան դիմադրություն ցույց տալ Անդորրային եւ պարտվեցին 33:74 հաշվով:
Իսկ ահա երեկ Ուելսը լրիվ այլ բասկետբոլ ցույց տվեց Մոլդովայի դեմ խաղում եւ երկար ժամանակ հաշվի մեջ առջեւում էր, սակայն ի վերջո զիջեց 59:63 հաշվով:
Ուելսի հավաքականը 9-րդ անգամ է մասնակցում Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Լավագույն արդյունքն այս ընտրանին գրանցել է 1998 եւ 2002թթ.՝ դառնալով արծաթե մեդալակիր:
1040
Armsport

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով