[:hy]ՀԱՅԱՍՏԱՆ — ԷԼ ՍԱԼՎԱԴՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԹՎԵՐՈՎ ՈՒ ՓԱՍՏԵՐՈՎ[:]

By | 02.06.2016

[:hy]Առաջին անգամ մրցելով Էլ Սալվադորի հավաքականի հետ, Հայաստանի ընտրանին 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակն ամերիկյան մրցաշրջագայությունում:

ՀՀ հավաքականն իր պատմության մեջ 4-րդ անգամ խաղը շահեց 4:0 հաշվով: Նախկինում մեր հավաքականը նման հաշվով պարտության էր մատնել Անդորրայի (2010թ.), Սլովակիայի (2011թ.) և Դանիայի (2013թ.) ընտրանիներին ընտրական մրցախաղերում: Սալվադորցիների նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակը մեր հավաքականի համար 11-րդն էր անցկացրած 177 հանդիպումներում: Դրանցից 3-ը գրանցվել են ընկերական խաղերում:

Վերջին 2 հանդիպումներում ՀՀ հավաքականն աչքի ընկավ աննախադեպ բարձր արդյունավետությամբ՝ խփելով 11 գնդակ: Հետաքրքիր է, որ այդ քանակի գոլեր մեր ֆուտբոլիստները խփել էին անցկացրած նախորդ 15 հանդիպումներում միասին վերցրած: Դրանցից 9-ը մեր հավաքականը խփել էր Բերնար Շալանդի օրոք, 2-ը՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ:

ՀՀ հավաքականն ընկերական 67-րդ հանդիպումն անցկացրեց՝ տոնելով 21-րդ հաղթանակը: 12 անգամ խաղն ավարտվել է ոչ-ոքի, 34 խաղում էլ մեր ընտրանին պարտություն է կրել: Մեր ֆուտբոլիստները 70 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 119 գնդակ:

Սալվադորցիների հետ մրցավեճը չեզոք դաշտում մրցակիցների հետ անցկացրած 25-րդ հանդիպումն էր, որում Հայաստանի հավաքականը 9-րդ հաղթանակը տոնեց: Մնացած հանդիպումներից 6-ում գրանցվել է ոչ-ոքի, 10-ում մեր հավաքականը պարտվել է: Խփած և բաց թողած գնդակների հարաբերությունն է 37:38:

Սալվադորցիների հետ մրցավեճը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ՀՀ հավաքականի անցկացրած 20-րդ խաղն էր, որում մեր ֆուտբոլիստները 5-րդ հաղթանակը տոնեցին (մնացած խաղերից 8-ում ոչ-ոքի է գրանցվել, 7-ում հավաքականը պարտվել է, գնդակների հարաբերությունը՝ 28:28):

Հունիսին Հայաստանի հավաքականի անցկացրած 24-րդ խաղում մեր ֆուտբոլիստները 8-րդ հաղթանակը տոնեցին: 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 12-ում հավաքականը պարտություն է կրել: Մեր ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը խփել են 29 գնդակ, սեփականը բաց են թողել 38 գոլ: Վերջին հաղթանակը հունիսին հավաքականը տոնել էր 2013թ.՝ Կոպենհագենում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 4 անպատասխան գնդակ ուղարկելով դանիացիների դարպասը: Իսկ ահա նախորդ երկու տարիների հունիսյան հանդիպումները շատ անհաջող դասավորվեցին մեր հավաքականի համար՝ զիջելով Գերմանիայի (1:6) և Պորտուգալիայի (2:3) ընտրանիներին:

Գեղամ Կադիմյանը 2-րդ անընդմեջ խաղում գոլի հեղինակ դարձավ: Նա հավաքականում ընդամենը 3 խաղ է անցկացրել՝ նորամուտը նշելով այս տարվա մարտի 25-ին Բելառուսի ընտրանու հետ Երևանում կայացած ընկերական մրցախաղում:

Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը բացեցին գոլերի հաշիվն ազգային հավաքականում: Ընդհանուր առմամբ ՀՀ հավաքականի կազմում գոլերի հեղինակներ են դարձել մեր ընտրանու 54 ֆուտբոլիստներ:

ՀՀ հավաքականի հանդիպումներում գրանցվեց 4-րդ ինքնագոլը, որի հեղինակը սալվադորցի Խավիեր Գարսիան էր: Նախկինում ՀՀ հավաքականի մրցակիցներից սեփական դարպասը գրավել էին անդորրացի Օսկար Սոնեխեն, բելառուս Դմիտրի Վերխովցովը և ալբանացի Մերգիմ Մավրայը:

Դավիթ Հակոբյանն ու Սերգեյ Ավագիմյանը նորամուտը նշեցին Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Հավաքականի անցկացրած 177 հանդիպումներում ընդհանուր առմամբ 179 ֆուտբոլիստ է հանդես եկել:

0331_o

Աղբյուր` Armsport.am[:]

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Ճաշի մեջ ընկած մազը»․ ֆրանսիայի հոդվածը՝ Արսեն Թորոսյանին

08.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով